Ռիգայի առաջնորդանիստ եկեղեցում ոգեկոչեցին զոհված հայ մարտիկների հիշատակը։
Հուլիսի 17-ին Ռիգայի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի կողմից մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Սուրբ պատարագի ընթացքում Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը
աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների հոգիների հանգստության համար` ընդգծելով այս դժվարին օրերին պետություն, եկեղեցի, սփյուռք միասնության կարևորությունը։
Ծիսական արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կատարվեց ոգեկոչման ակցիա` ի աջակցություն հայոց բանակի և ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի համար կյանքը զոհած քաջարի հայ մարտիկների։