Այս գիշեր հայտարարվել է Հնդկաստանում նոր՝ 29-րդ նահանգի ստեղծման մասին։ Այն կազմավորվել է հարավային Անդհրա-Փրադեշ նահանգի հյուսիսային մասում։ Հաղորդում է BBC-ն։
Նոր նահանգը ստացել է Թելանգան անվանումը, սակայն մայրաքաղաքը մնացել է Հայդերաբադում, որը համարվում է Անդհրա-Փրադեշի գլխավոր քաղաքը։ Հայդերաբադի բնակիչները, որոնք զարդարել են քաղաքը տոնական գույներով, ասել են, որ իրենց համար մեծ ուրախություն է ստեղծել նոր նահանգ, ինչի հայտարարումը նշանավորվել է շքեղ հրավառությամբ։ Նոր նահանգում բնակվում է մոտ 30 մլն մարդ։