տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանում պաշտոնապես ճանաչվել է երրորդ սեռը

Հնդկաստանում պաշտոնապես ճանաչվել է երրորդ սեռը

92
0

India Eunuchs

Հնդկաստանի գերագույն դատարանը որոշում է կայացրել ճանաչելու երրորդ սեռի գոյությունը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Այժմ այդ երկրի քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում իրենց դասել արական կամ իգական սեռին, կարող են իրենց անձնագրերում նշել անորոշ սեռ։ Դատարանը նաև որոշում է կայացրել տրանսգենդերներին տալ այն նույն սոցիալական նպաստները, որոնք ստանում են Հնդկաստանի մյուս փոքրամասնությունները։ «Տրանսգենդերների ճանաչումը ոչ թե սոցիալական կամ բժշկական հարց է, սա մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է», — ասել է որոշումն ընդունած դատավորը։

Այս հարցը դատարանում քննարկվում էր 2012 թվականից, երբ մի խումբ ակտիվիստներ տրանսգենդերի ճանաչման խնդիր էին առաջ քաշել։ Հետաքրքիր է, որ 2013 թվականին Հնդկաստանի դատարանը որոշում էր կայացրել արգելել նույնասեռականներին սեքսով զբաղվել։