տուն Լուրեր Հնդկաստանում հատուկ կանանց ինքնապաշտպանության համար ատրճանակ է ստեղծվել

Հնդկաստանում հատուկ կանանց ինքնապաշտպանության համար ատրճանակ է ստեղծվել

172
0

shortgun1_d5a6c009e5b835dd4f34efc9

Հնդկաստանում զենք արտադրող Indian Ordnance Factories ընկերությունը արտադրել է ատրճանակ, որը նախատեսված է կանանց ինքնապաշտպանության համար:

Ատրճանակը, որը կոչվում է Nirbheek, մոտ 500  գրամ է կշռում և 7,65 մմ տրամաչափի է: Այն մոտ երկու հազար դոլար արժե:

Ինչպես հայտնում է Hindustan Times-ը, ատրճանակի ստեղծողներն այն անվանում են «կնոջ լավագույն ընկերը», քանի որ այն կարող է ցանկացած աղջկա պաշտմանել հնարավոր հարձակումից:

Մինչդեռ հնդիկ լրագրողները կարծում են, որ «կանացի զենքը» ավելի շատ մարքենթինգի քայլ է, քան պաշտպանության միջոց:

Նշենք, որ 2013-ին Հնդկաստանում բռնաբարությունների թվի աճի հետ կապված բռնաբարության համար պատիժն ավելի է խստացվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here