տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանում կիսել են երեք միլիարդ դոլարի ժառանգությունը

Հնդկաստանում կիսել են երեք միլիարդ դոլարի ժառանգությունը

276
0

pic_0b5ef7910469be6bbda22b2155bb40c1

Հնդկական  Գաեկվադ ընտանիքի երկու ճյուղերը, որոնք Գուջարաթ արևմտյան նահանգի պատմական կառավարիչներն են, համաձանության են եկել մոտ երեք միլիարդ դոլար արժողությամբ ժառանգությունը կիսելու մասին: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:

Բարոդա պետության ռաջայի առաջին՝ արդեն մահացած որդուն բաժին է ընկել Վադոդարա քաղաքի հսկայական պատմական համալիրը, որը Բուքինգհեմյան պալատից չորս անգամ մեծ է: Նա ժառանգել է նաև համաշխարհային արվեստի գործերով թանգարան, ընտանեկան ադամանդներ և այլ թարկարժեք զարդեր:

Ռաջայի երկրորդ որդին որպես ժառանգություն է ստացել ընտանեկան առևտրային ընկերությունների նկատմամբ վերահսկողություն և անշարժ գույք Վադոդարա և Մումբայ քաղաքներում:

Կողմերը վերջապես համաձայնության են եկել երկարատև բանակցություններից հետո, որ սկսվել էին վերջին ռաջայի մահվանից հետո՝ 1991-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here