Հնդկաստանում նորածին աղջկա անունը կորոնավիրուսի պատվին Կորոնա են դրել: Այդ մասին հայտնում է Indian Times- ը:
Անսովոր անունով աղջնակը ծնվել է Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Սոյորա գյուղում: Նրա ծնողները մտածել են, թե Կորոնա անունը COVID-19- ի դեմ պայքարում կդառնա մարդկության միասնության խորհրդանիշ:
Անունն ընտրվել է ոչ միայն ծնողների, այլև ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ: Նրանք հավատում են, որ չնայած նոր վիրուսի մահաբերությանը, այն նաև մարդկանց միավորել է և մղել ընդհանուր պայքարի: