տուն Աշխարհ Հնդկաստանում արգելել են Tiktok-ն ու WeChat-ը

Հնդկաստանում արգելել են Tiktok-ն ու WeChat-ը

242
0

Հնդկաստանի իշխանություններն արգելել են 59 հավելված, այդ թվում՝ չինական Tik Tok սոցիալական ցանցը, UC բրաուզերը, WeChat մեսենջերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Ցուցակում տեղ են գտել Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջության, պետության անվտանգությանն ու հասարակական կարգին վնաս հասցնող հավելվածները։

Հավելվածները, որոնք հիմնականում մշակվել են Չինաստանում, կարգելափակվեն ինչպես բջջային, այնպես էլ այլ սարքերում: