տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանը պատրաստվում է զինել Աֆղանստանին ռուսական զենքերով

Հնդկաստանը պատրաստվում է զինել Աֆղանստանին ռուսական զենքերով

94
0

spetsnaz05

Հնդկաստանի իշխանությունները որոշել են աջակցել Աֆղանստանին՝ աֆղանական զինված ուժերի համար ռուսական զենք գնելով։ Ինչպես գրում է Defencenews.in պորտալը, սա կլինի Դելիի առաջին քայլը՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում կայունության ապահովման հարցում։

Աֆղանստանը Հնդկաստանից կստանա ուղղաթիռներ, հրետանի, զրահամեքենաներ և այլ զենքեր։ Հնդկաստանի իշխանությունները հույս ունեն, որ այս կերպ կբարձրացվի Աֆղանստանի բանակի մարտունակությունը, որը վերջինիս թույլ կտա պայքարել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Թալիբան» շարժման դեմ։

Ռուսաստանից զենք գնելու որոշումը Հնդկաստանը կայացրել է այն պատճառով, որ սեփական զենքի պաշարների սակավությունը թույլ չի տալիս այն արտահանել։ Բացի այդ, Հնդկաստանի և Աֆղանստանի սահմանային շրջանները դժվարանցանելի են։

Հավելենք, որ ՌԴ պաշտոնական մարմինները դեռ չեն մեկնաբանել Ռուսաստանից հնդկական կողմի հավանական գնումների վերաբերյալ սույն տեղեկությունը։