տուն Աշխարհ Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է կնքել

Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է կնքել

260
0

Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչներ մատակարարելու համար 40 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր է կնքել: Ռադարների համակարգը մշակվել է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական  էլեկտրոնիկայի և ռադիոլոկացիոն զարգացման հիմնարկում:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ: Ռադարները հայտնաբերել կարող են թե´ ականանետները, թե´ արկերը, թե´ հրթիռները:

Հնդկաստանը արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգը Հայաստանին մատակարարելու գործընթացը:

Աղբյուրը գրում է նաև, որ Հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:

Shantnews.am-ի փոխանցմամբ Հայաստանը նաև իրականացրել է ռուսական և լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը: Որպես գործարքի մաս` Նյու Դելին 4 նման համակարգ կմատակարարի Հայաստանին: