տուն ժամանց Շոու-բիզ Հնդիկ երգչուհի Պրիյանկա Չոպրան գողացե՞լ է Լիլիթ Հովհաննիսյանի զգեստը (տեսանյութ)

Հնդիկ երգչուհի Պրիյանկա Չոպրան գողացե՞լ է Լիլիթ Հովհաննիսյանի զգեստը (տեսանյութ)

291
0

1+ lilit2 

Վերջերս հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք, բացի երգելուց և ստեղծագործելուց, հանդես են գալիս նաև սեփական բրենդով: Օրինակ՝ Անահիտ Սիմոնյանը հանդես է գալիս որպես դիզայներ և ունի իր անվամբ նորաձևության տուն: Աստղիկ Սաֆարյանը իր մանկության երազանքը իրագործելու ճանապարհին է` նա պատրաստվում է թողարկել աքսեսուարների հավաքածու, սակայն դեռ չի մտածել բրենդի անունը:

Այս շարքում է նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Երգչուհին ինքն է հեղինակում իր գրեթե բոլոր բեմական հագուստներն ու տեսահոլովակների զգեստները: Ֆեյսբուքյան նրա էջում հաճախ ենք տեսնում տեսահոլովակի զգեստի էսքիզը` «Dress by Me» մեկնաբանությամբ:

1++ lilit1

Վերջերս համացանցում շատ պատահականորեն երկու լուսանկար հայտնվեց ArmStar.am-ի ուշադրության կենտրոնում: Տեսանք  երգչուհի Պրիյանկա Չոպրայի (Priyanka Chopra) և Pitbull-ի լուսանկարը: Մեզ շատ ծանոթ թվաց հագուստը, որը կրում էր երգչուհին և … նմանատիպ մի հագուստ տեսանք նաև Լիլիթ Հովհաննիսյանի հագին: Հետաքրքիր է՝ ո՞վ է առաջինը կրել այս հագուստից, և ու՞մ մտահղացումն է եղել առաջինը: Դատեք ինքներդ. ո՞ւմ է այս հագուստն ավելի սազում…

Իսկ այդ ընթացքում վայելեք Պիտբուլի և Պրիյանկա Չոպրայի ՛՛Էքզոտիկ՛՛ կատարումը.

Աղբյուրը՝ ArmStar.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here