տուն Քաղաքական Միջազգային Հնդիկ գուրուի մարմինը սառեցվել է` նրան կրկին կենդանի տեսնելու ակնկալիքով

Հնդիկ գուրուի մարմինը սառեցվել է` նրան կրկին կենդանի տեսնելու ակնկալիքով

88
0

ashutosh-maharaj-ji-5355_650_020514083252

Հնդիկ գուրուի կողմնակիցները որոշել են սառեցնել նրա մարմինը` հույս ունենալով, որ մի օր նա կվերադառնա: Հնդկական Indian Express թերթը գրել է, որ հունվարի 29-ին Փենջաբ նահանգի Նուրմահալ քաղաքի հիվանդանոցի բժիշկները հաստատել են գուրու Աշուտոշ Մահարաջի մահը:

Այնուհետև նրա կողմնակիցները գուրուի մարմինը տեղավորել են սառնարանում, որտեղ նա գտնվում է մինչև այսօր: Նրանք հույս ունեն, որ շուտով Մահարաջը դուրս կգա մեդիտացիոն վիճակից և կվերադառնա կյանքի: Մոտ 80 ոստիկաններ հսկում են այն շենքը, որտեղ գտնվում է գուրուի մարմինը: