Հնդկաստանի Բիհար նահանգի գլխավոր նախարար Նիթիշ Կումարը հայտարարել է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տանը զուգարան չեն ունենա, չեմ կարող մասնակցել տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններին: Այս մասին գրում է The Times of India-ն:
Այս հայտարարությունը հնչել է Զուգարանի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կումարի տեղեկություններով` նահանգում 20 մլն բնակարաններում բացակայում են զուգարանները իսկ զուգարաններ կառուցելու պետական ծրագիրը ներառել է մոտ 11 մլն մարդ: Նա նաև դիմել է նահանգի բնակիչներին, կոչ անելով գումար հանգանակաել մյուսների սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու համար:
Տեղեկացնենք, որ վերջերս Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը հնչեցրել էր «զուգարաններ տաճարների փոխարեն» կարգախոսը, ինչը բուռն դժգոհություն էր առաջացրել որոշ շրջանակներում: