ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսը սկսեց նոր Հայաստանի մասին 100 փաստեր թվարկելով։
Վարչապետի առաջին փաստը ՀՆԱ-ին էր վերաբերում․ «2019 թ․ 7 ամիսների տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8,4 տոկոսով, շինարարությունը՝ 4,5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունները՝ 15,2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5,9 տոկսով»։
Երկրորդ փաստը վերաբերում էր հարկային եկամուտների ավելացմանը, ըստ այդմ․ «2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են 25 տոկոս աճ, նախորդ տարվա համեմատ 152 մլրդ դրամի հարկեր և տուրքեր ավել ենք հավաքագրել»,- նշեց Փաշինյանը։