Պրոդյուսեր Պետրո Վալսեչին նախատեսում է Հռոմի պապի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերի համար հրավիրել Անտոնիո Բանդերասին։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Վալսեչիի Taodue կինոստուդիան ամենահայտնին է Իտալիայում։ Այստեղ են նկարահանվել «Արեւը զամբյուղներում» եւ «Ինչ հիասքանչ» օր է ֆիլմերը, որոնք ամենաշատ վարձույթ ունեցող ֆիլմերն են եղել Իտալիայում։ 20 տարվա ընթացքում ստուդիան արտադրել է 50 ֆիլմ։
Իր հարցազրույցում Վալսեչին հայտարարել է, որ ուզում է ֆիլմ նկարահանել, որը կպատմի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երիտասարդ տարիների մասին եւ գլխավոր դերում տեսնում է Անտոնիո Բանդերասին։
Բանդերասը առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել հրավերին։
76-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր պաշտոնը զբաղեցնում է 2013 թ. մարտի 13-ից։ Այս ֆիլմը նրա համար կարող է դառնալ առաջին կենսագրական ֆիլմը։