տուն Հասարակություն Հյուսիս-Հարավ մայրուղու համար Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են ապամոնտաժում

Հյուսիս-Հարավ մայրուղու համար Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են ապամոնտաժում

453
0

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու համար ապամոնտաժում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավտոտնակները, ինչն առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Նրանք մտավախություն ունեն, որ եթե մայրուղու հատվածը իրենց շենքերի մոտով անցնի, վթարներ կլինեն, շենքերը կցնցվեն: Երեխաները չեն կարողանա բակում խաղալ: «Բոլորով պետք է դուրս գան երեխաներին հսկե՞ն»,- դժգոհեցին բնակիչները: