Հյուսիսկորեական ժողովրդական հանրապետության բանակի զինծառայողները զանգվածային զորավարժություններ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են կղզին գրավելու գործողություններ։ Հաղորդում է հյուսիսկորեական ՑՏԱԿ գործակալությունը։
«Զորավարժություններին մասնակցել են մարտիկներ, տարբեր տրամաչափի հրետանի, բեռնատար ինքնաթիռներ, նավեր, որոնց թվում եղել են նաեւ սուզանավեր, ռմբակոծիչներ, հրթիռակոծիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՑՏԱԿ-ը չի ճշտում զորավարժությունների անցկացմանը վայրը, սակայն նշում է, որ նրանց ղեկավարել է անձամբ երկրի նախագահ Կիմ Չեն Ինը։ Վերջինս զգուշացրել է, որ «եթե թշնամին սխալ ընտրություն կատարի, ապա դրա համար խիստ կփոշմանի»։