տուն Քաղաքական Միջազգային Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին՝ ռազմածովային զորավարժություններին մասնակցելու համար

Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին՝ ռազմածովային զորավարժություններին մասնակցելու համար

213
0

111111

Հյուսիսային Կորեայի իշխանությունները դատապարտել են Միացյալ նահանգներին, որ նրա ռազմածովային ուժերը մասնակցում են Կորեական թերակղզու հարավային ափերի մոտ կազմակերպված զորավարժություններին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Հյուսիսային Կորեան ԱՄՆ նման քայլը որակել է որպես «ագրեսիվ քաղաքականության» դրսևորում և փորձ՝ ապակայունացնելու և խափանելու Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև խաղաղ երկխոսությունը։ Տեղեկացնենք, որ ամերիկյան նավերը մասնակցել են Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համատեղ զորավարժություններին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here