Կանադական Ալբերտա նահանգում H5N1 տեսակի թռչնագրիպից մահացել է մի կին, ով ավելի վաղ գտնվել էր Չինաստանում։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոնա Ամբրոզը, ով հատուկ մամուլի ասուլիս էր հրավիրել։
Նրա խոսքերով՝ մինչ այդ Հյուսիսային Ամերիկայում թռչնագրիպից մահեր չեն եղել։ Առողջապահության նախարարը նաև ասել է, որ մահացածի ընտանիքում H5N1 տեսակի գրիպով հիվանդներ չեն հայտնաբերվել։ «Այս տեսակի վիրուսը մարդուց մարդուն հազվադեպ է փոխանցվում»,- ասել է Ռոնա Ամբրոզը։