Եվրոպայի հյուսիսում մոլեգնող փոթորիկներն ու դրանց ուղեկցող տեղումները մեծ վնասներ են հասցրել մի քանի երկրի։ Այս պահի դրությամբ հայտնի է 5 զոհի մասին,- հաղորդում է France Presse գործակալությունը։ Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաղորդել էր Անգլիայի հարավում 2 զոհի մասին։
Երկու զոհ գրանցվել է Շվեդիայում։ Դրանք նավաստիներ են, ովքեր ջրասույզ են եղել ափամերձ շրջանում։ Մեկ կին էլ մահացել է Դանիայում, որտեղ ուժեղ քամին ծառը գցել է նրա մեքենայի վրա։
Շոտլանդիայում դադարեցվել է երկաթուղու աշխատանքը։ 15 հազար մարդ կտեղահանվի ջրհեղեղների պատճառով։ Հյուսիսային Եվրոպայում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ։