ՖԻՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Ընդհանուր առմամբ, առաջնությունը կսպասարկի 25 գլխավոր մարզիչ։ 8 գլխավոր մարզիչ կլինի «պահեստայինների նստարանին»։
Եվրոպայից այս մրցաշարում ներկայացված կլինեն՝ Ֆելիքս Բրիխը (Գերմանիա), Ջյունեյթ Չաքըրը (Թուրքիա), Յունաս Էրիքսոնը (Շվեդիա), Բյորն Կույպերսը (Նիդերլանդներ), Միլորադ Մաժիչը (Սերբիա), Պեդրու Պրոենսան (Պորտուգալիա), Նիկոլ Ռիցոլին (Իտալիա), Կառլոս Վելասկո Կարբալյոն (Իսպանիա), Հովարդ Ուեբը (Անգլիա)։
Հիմնական մրցավարների բաշխվածությունն ըստ միջազգային ֆեդերացիաների․ Ասիա՝ 4 մրցավար, Աֆրիկա՝ 3, ԿՈՆԿԱԿԱՖ՝ 3, Հարավային Ամերիկա՝ 5, Օվկեանիա՝ 1, Եվրոպա՝ 9։