տուն Տնտեսական Հղիության հետ կապված բարդություններից 5 մայր է մահացել այս տարի

Հղիության հետ կապված բարդություններից 5 մայր է մահացել այս տարի

175
0

հղի 32132

2013թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 13.7%-ով նվազում՝ 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատ, իսկ մանկական մահացության գործակիցը, 1 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 9.9‰ (պրոմիլ)` 2012թ. նույն ժամանակաշրջանի 11.3‰-ի համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝  հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում, 2013թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է մայրական մահացության 5 դեպք, ինչով պայմանավորված, մայրական մահացության գործակիցը կազմել է 16.4 (100 000 կենդանի ծնվածի հաշվով):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here