Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ եթե Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, ապա ձևական կողմը պահելով ՀՀ և ԼՂՀ սահմանին անցակետեր կլինեն.«Եթե Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին, ապա հասկանալի է, որ ԼՂՀ հետ սահմանին մաքսակետ կլինի, սակայն այն կարող է իրականում չգործել»,-ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ Հայաստանը մինչ այս պահը անդամակցելով միջազգային կառույցներին՝ անդամակցել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի մեջ ԼՂՀ-ն չի մտել: Քաղաքագետը նկատեց, որ չնայած այս հանգամանքին՝ ԼՂՀ-ՀՀ կապը որևէ կերպ չի փոխվել:
«ԼՂՀ ապրանքների հետ արտահանման հետ կապված խնդիրները, կարծում եմ, ևս կարելի է լուծել, քանի որ այսօր էլ ԼՂՀ որոշ ապրանքներ արտահանվում են այլ երկրներ, այլ պիտակներով: Անգամ Բելգիայում մի ապրանքատեսակ էր հայտնվել, որի վրա գրված էր եղել «Արտադրված է Արցախում»,-ասաց քաղաքագետը: