տուն Քաղաքական ՀՀ քաղաքացիների կոնսենսուսային նոր մշակույթը

ՀՀ քաղաքացիների կոնսենսուսային նոր մշակույթը

154
0

Այսօր տեղի կունենա Անկախության երթ, որը նպատակ ունի վերահաստատելու 22 տարի առաջ այս օրը կայացած անկախ, ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու որոշումը: Սակայն այստեղ կարևոր է ոչ այդքան նման միջոցառման իրականացումը, այլ դրա մասնակիցների շրջանակը: Հետաքրքրական է, որ այս հարցի շուրջ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի ու նախաձեռնությունների մեջ ձևավորվել է յուրահատուկ կոնսենսուս, որի մասին այլ պարագայում ուղղակի երազել կարելի էր: Արդեն ուրվագծվում են գաղափարապես և արժեքային համակարգով իրարից տարբերվող, երբեմն նույնիսկ թշնամանքի հասնող հակասություններ ունեցող խմբերի միջև համագործակցության եզրեր: Իհարկե, դրանց նախնական ծիլերը առկա էին դեռևս տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ընթացքում և ավելի խորացան ակտիվ քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների, հետապնդումների, ահաբեկչության ֆոնին, սակայն կրում էին հիմնականում հեռակա բնույթ և դրսևորվում էին ընդհանուր համերաշխությամբ: Այս դեպքում արդեն սաղմնավորվում է մի սեղանի շուրջ նստելու և հարցեր քննարկելու, միասնական գործողություններ պլանավորելու, կուսակցական կամ գաղափարական դրոշները մի կողմ դնելու և հանրության, ՀՀ քաղաքացու դրոշի տակ համագործակցելու  մշակույթը: Իսկ սա չի կարող սպառնալիք չլինել գործող համակարգի համար, քանի որ նման պլատֆորմի կայացումը վաղը կարող է բավականին լուրջ խնդրի առաջ կանգնեցնել, հետևաբար ամեն ինչ արվելու է այս ամենի շարունակությունը բացառելու նպատակով: Այնպես որ պետք է հանդուրժող լինել և պատրաստ լինել երբեմն գնալ փոխզիջումների, սա է էական փոփոխություն բերելու ճանապարհը: Այս մշակույթի ամրապնդումը կլինի ամենամեծ նվերը մեր 22-ամյա պետությանը:

Շնորհավոր Անկախության տոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here