ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում` մասնավորապես Սիսիան-Գորիս, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ (տեսանելիությունը` 50 մ), Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում, Վարդենյաց լեռնանցքում և Աշտարակ-Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: