տուն Հասարակություն ՀՀ վերադարձող 80-ամյա տատիկի «Bentley»-ն հայտնվել է Մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում. «Արմենպրես»

ՀՀ վերադարձող 80-ամյա տատիկի «Bentley»-ն հայտնվել է Մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում. «Արմենպրես»

188
0

Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Օրինակ՝ վերջերս, ըստ փաստաթղթերի, մի տարեց կին՝ 80-անց տատիկ, Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում և իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում: Նա լիազորել էր երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով: Ասեմ, որ արտոնությունները չարաշահել փորձողների նկատմամբ վարչարարությունը խիստ է լինելու: Եթե մեզ չեն խաբում, մենք Հայաստան վերադարձող քաղաքացիների կողքին ենք առավելագույն ձևով»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը: