ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ձեռքերն անընդհատ ախտահանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի ընկերներ,
Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն։
Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա մեզ մոտ կա ալկոգել եւ ՀՀ վարչապետի տիկինը ձեռքերն անընդհատ ախտահանում է։
Շնորհակալություն անհանգստության համար։ Առողջ եղեք»:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն այսօր կորոնավիրուսից պաշտպանվելու մասին բուկլետներ էր բաժանում քաղաքացիներին: Քաղաքացիներից մեկը Հակոբյանին հանդիմանեց, թե ինչու Աննա Հակոբյանը չի կրում պաշտպանիչ դիմակ: Աննա Հակոբյանն էլ նշեց, որ դրա մասին կխոսեն: