տուն Uncategorized ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի

ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի

1081
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը: Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման մեջ:

Մանե Գեւորգյանը մինչ այս աշխատել է Իդեա հիմնադրամում՝ Ավրորա նախաձեռնության մամուլի խոսնակ, իսկ դրանից առաջ էլ «Սիվիլիթաս» հիմնադրամի պրոդյուսեր: