տուն Լուրեր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ նկարիչներին և լիբանանահայ արվեստաբան Մովսես...

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ նկարիչներին և լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանին

243
0

1386334390,5045Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  հայ նկարիչներին և լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանին, ովքեր իրենց նկարները նվիրաբերել են Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի աշխատանքներին:

Հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվեց «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառումը: Այդ շրջանակում կայացավ հայ նկարիչների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթն արդեն փոխանցվել է բնակարանաշինության համար բացված հաշվեհամարին: Մարսելում ցուցահանդես-վաճառքը կգործի մինչեւ Ամանոր, որից հետո կտեղափոխվի Ֆրանսիայի այլ հայաշատ քաղաքներ:

Շնորհակալություն հայտնելով հայ նկարիչներին սիրիահայերի բնակարանաշինության հարցում գործուն մասնակցության համար՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ այն միջազգային հաջողությունների ու ձեռքբերումների համար, որ այսօր գրանցում են հայ նկարիչները: Սիրիահայերին օգնելու նախադեպը պիտի օրինակ դառնա հետագայում աշխարհով մեկ սփռված նկարիչների կապը հայրենիքի հետ առավել սերտացնելու եւ համահայկական ցանց ստեղծելու համար»:

Սփյուռքում հայ գեղանկարչական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման, ինչպես նաև սիրիահայերի բնակարանաշինության համար նկարների նվիրատվությունը նախաձեռնելու գործում ունեցած ներդրման համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգեւատրեց լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանին:

Իրենց նկարները սիրիահայերի բնակարանաշինության համար նվիրաբերած հայ նկարիչները նույնպես պարգեւատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մշտական ուշադրության համար՝ Մովսես Հերկելյանը նշեց. «Հայկական Սփյուռքը խայտաբղետ ու բազմազան երեւույթ է, եւ նախարար Հակոբյանը կարողանում է համախմբել այն: Մենք արդեն ունենք Սփյուռքում ապրող ու ստեղծագործող այլ նկարիչներ եւս, ովքեր ցանկանում են մասնակցել այս ցուցահանդես-վաճառքին»:

Նախարարը հայ նկարիչներին առաջարկեց համատեղ ուժերով կազմակերպել նաեւ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծ ցուցահանդես:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here