Ինչպես հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 13-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել էին, որ նա զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ծայրահեղ ծանր վիճակում Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայողի մասին: ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Մանրամասները` shamshyan.com — ում: