տուն Լուրեր ՀՀ-ում և ՌԴ-ում դատական նիստերը հրապարակային են

ՀՀ-ում և ՌԴ-ում դատական նիստերը հրապարակային են

172
0

Zay

Այսօր Երևանի վարչական դատարանում Վահագն Մինասյանի ու Կարեն Հարությունյանի Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկելու գործերը հետաձգվել են, քանի որ հակընդեմ հայցերը ոստիկանությունը չէր ստացել: Նշենք, որ նախքան դատական նիստի հետաձգվելը, լրագրողները միջնորդություն են ներկայացրել`նիստը ձայնագրելու համար, որին հայցվոր կողմը դեմ է եղել, իսկ պատասխանողների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասել է, որ ոչ մի իրավական ակտով չի արգելվում դատական նիստերի տեսաձայնագրությունը, և որ ՀՀ-ում և ՌԴ-ում դատական նիստերը հրապարակային են ու չեն արգելվում տեսաձայնագրությունները: Այս հայտարարություններից հետո լրագրողներին թույլատրել են տեսաձայնագրել դատական նիստը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here