տուն Հասարակություն ՀՀ-ում ՌԴ դեսպանության մեկնաբանությունը՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ

ՀՀ-ում ՌԴ դեսպանության մեկնաբանությունը՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ

246
0

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ.

«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»,- ասված է հաղորդագրությունում: