տուն Քաղաքական ՀՀ-ում ՌԴ դեսպանը ողջունել է Սերժ Սարգսյանի որոշումը

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ողջունել է Սերժ Սարգսյանի որոշումը

300
0

«Ես ողջունում եմ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Ըստ նրա՝ կատարվածը ճիշտ քայլ է, ճիշտ ուղղություն: Դեսպանը նաեւ հայտարարել է,  որ առաջիկայում կքննարկվեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ բոլոր հարցերը, քանի որ այս գործընթացը մեկ րոպեում իրականություն չի կարող դառնալ։

«Բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո Հայաստանը կդառնա Մաքսային միության լիարժեք անդամ և Մաքսային միության մյուս անդամների հետ միասին կմտնի նոր ինտեգրացիոն միավորման՝ Եվրասիական տնտեսական միության մեջ»,- նշել է դեսպանը։

Դիտարկմանը, թե շատերը քննադատում են Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալու որոշումն՝ ընդգծելով, որ այն վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը, դեսպանն ասել է, որ նրանք, ովքեր քննադատում են, երևի այդքան էլ ծանոթ չեն գործընթացներին։ «Ցանկացած պետություն, եթե մտնում է այս կամ այն միջազգային տնտեսական միավորման մեջ, իր սուվերենության մի մասը տալիս է վերազգային մարմնին, և դա բնական է, դա կրիմինալ, սարսափ կամ ողբերգություն չէ։ Հայաստանը, մտնելով Մաքսային միության մեջ, իր սուվերենությունն ամբողջությամբ չի տալիս, սուվերենությունը տալիս է այս կամ խնդիրների լուծման համար։ Եթե խնդիրները կոլեկտիվ լուծման կարիք ունեն, ուրեմն պետք է լինի նաև կոլեկտիվ մարմին այդ խնդիրներին լուծում տալու համար»,- նշեց Իվան Վոլինկինը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here