
Հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ սահմանված առավելագույն արագությունը 70ւօ400 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով 23 կմ/ժ-ով գերազանցելու համար Ֆելիքս Մարտիրոսյանի նկատմամբ 19.06.2012 թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1200120023 որոշումը` 30.000 դրամ տուգանելու մասին: 11.07.2012 թ. ՃՈ արտաբյուջետային 900013150058 հ/հ-ին փոխանցվել է Ֆ. Մարտիրոսյանի կողմից Tandem Payments տերմինալով վճարված 30.000 դրամ գումարը: Տուգանքի վճարման ժամանակ վճարումն ընդունող կամ կատարող անձի կողմից «Վճարման նպատակը» դաշտում որոշման համարը մուտքագրվել է որոշակի թերությամբ՝ որոշման համարից հետո բացակայել է ազատ միջակայքը՝ բացատը, ինչի պատճառով համակարգչային ծրագիրը չի նույնականացրել տվյալ որոշումը վճարման անդորրագրի հետ, և որոշման կատարման վարույթը չի համարվել ավարտված, ինչի արդյունքում` օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո տուգանքի հնգապատկված գումարը գանձելու պահանջով ճանապարհային ոստիկանության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից:
Ձեռնարկվել են միջոցառումներ հաճախակի հանդիպող նմանատիպ թերությունների վերացման ուղղությամբ, միաժամանակ` ճանապարհային ոստիկանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ նման խնդիրներ առաջանալու դեպքերում նպատակահարմար է դիմել ճանապարհային ոստիկանություն, որտեղ հրատապ կերպով կլուծվեն առաջացած խնդիրները: