տուն Լուրեր ՀՀ ոստիկանությունը դեռևս լռում է

ՀՀ ոստիկանությունը դեռևս լռում է

309
0

 

1461064_547067958712785_1963775879_n

«Երեւանի Կենտրոնի ոստիկանության շենքի մոտ ենք, սպասում ենք, թե ինչ է լինելու ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացիների հետ: Սակայն ոստիկանները հավաքված քաղաքացիներին հրելով ցրում են ոստիկանության շենքի մոտից: Հանկարծակի հայտնվեցին կարմիր բերետավորները, եւ նրանք ոչինչ չեն նայում եւ ոչ ոքի չեն խնայում, հրմշտելով կին թե տղամարդ, ահել թե ջահել, բոլորիս հրեցին դեպի Դինամո մարզադահլիճի մոտ»,-Araratnews.am- թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Ակտիվիստը փոխանցել է նաեւ, որ դրսում սպասողները տեղեկություն ունեն միայն բերման ենթարկված քաղաքացիներից երեքից, եւ որ նրանց 72 ժամ պահելու են ոստիկանությունում:

«Երեքի վերաբերյալ տվյալներ կան՝ Կարեն Հարությունյան, Վահագն Մինասյան եւ Դավիթ Հարությունյան, նրանք 72 ժամվա կալանքի տակ են վերցվել, այսինքն որպես կասկածյալ են ներգրավվում: Փաստաբաններ կան, նրանց հետ աշխատում են: Սակայն չգիտենք, թե ներսում ինչ է տեղի ունենում»,- նշել է ակտիվիստը:

Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը առայժմ ոչ մի ինֆորմացիա չի հրապարակում:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here