տուն Աշխարհ ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ու հարատև խաղաղության...

ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ու հարատև խաղաղության մեջ․ Նիկոլ Փաշինյան

314
0

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը՝ հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային գլոբալ անվտանգության համար, և ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը, այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն, ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ և տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր և մեր պարտականությունն ու պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումը ունենալ գլոբալ անվտանգության մեջ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են դրան»: