տուն Uncategorized ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

268
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագ և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ նրա առաջնեկի ծննդյան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և, մասնավորապես, գրել.

«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»: