Դժվար է կանխագուշակել, թե ինչ արդյունք կտա Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը, բայց մի բան ակնհայտ է, որ քննարկվելու է հրադադարի ռեժիմի վերհաստատման հնարավորությունը:
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իրավիճակ է փոխվել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մեկ: Փաստացի պատերազմական գործողություններ են տեղի ունենում, ոչ լայանամասշտաբ, բայց դրանք, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ են: Բոլոր դեպքերում ռազմական առավելությունը այս անգամ մեր կողմն է, հետևաբար նախագահը խնդիր է ունենալու Ալիևի հետ հանդիպման ժամանակ դիվանագիտորեն ամրապնդել ռազմական հաջողությունները, որոնք մենք ունեցանք վերջին օրերին»,-ասում է Մելիք-Շահնազարյանը:
Փորձագետը նշում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է զուգահեռ ընթանա ռազմական հաջողություններին:
«Մենք հաջություն ունեինք ռազմական ոլորտում, բայց Արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական կորպուսը, ընդհանրապես անգործության էր մատնված: Այս պահին քանի դեռ կա հաջողություն և քանի դեռ հերթական անգամ ապացուցվեց ռազմական գերակայությունները՝ պետք է այդ պահանջկոտությունը դրվի հրադադաը պահպանելու համար»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:
Նշնք, որ հայկական կողմը տվել է իր համաձայնությունը եռակողմ հանդիպման համար, Ռուսաստանը նույնպես հայտարարեց եռակողմ հանդիպման մասին:
«Բայց Ադրբեջանի կողմից նման արձագանք դեռևս չկա, և կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն հնարավոր է փորձի խուսափել եռակողմ հանդիպումից»,-եզրափակեց Մելիք-Շահնազարյանը: