Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով, այսօր ՀՀ Մաքսային ծառայության 4 աշխատակիցների բերման են ենթարկել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների`հիշյալ աշխատակիցները հեռախոսներ են ներմուծել Հայաստան և այդ ընթացքում զբաղվել են խարդախությամբ, ինչի պատճառով էլ բերման են ենթարկվել: Այս հարցի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ Մաքսային ծառայությունից, մինչդեռ կապ հաստատել որևէ մեկի հետ այդ կառույցից չի հաջողվել: Մեր խմբագրությունը կլինի հետևողական այս հարցի շուրջ ու առաջիկայում կհրապարակի լրացուցիչ տեղեկություն:
Էմմա Պալյան