Հայաստանի Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչներն արդեն պատրաստ են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուսաստանաբնակ ռազմական մեկնաբան, «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ռուսական ամսագրի «Ռազմավարություններ և տեխնոլոգիաներ» բաժնի գլխավոր խմբագիր Լեոնիդ Ներսիսյանը:
Ինքնաթիռները փորձարկումներ են անցնում պատվիրատուին փոխանցվելուց առաջ:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։