տուն Հասարակություն ՀՀ ԿԳՄՍ նախարարը հրապարակել է մարտի 20-ի հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հրապարակել է մարտի 20-ի հեռավար ուսուցման դասացուցակը

325
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը»-նշել է նախարարն ու ներկայացրել մարտի 20-ի դասացուցակը. Ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։