տուն Լուրեր ՀՀ կառավարությունն ունակ չէ որևէ խնդիր լուծել

ՀՀ կառավարությունն ունակ չէ որևէ խնդիր լուծել

215
0

 

url
ԱԺ անցած քառօրյայի քննարկման առանցքում եղել է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը: Այս նախագծի դրական և բացասական կոմերի մասին Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

 

— Պարոն Մեսրոբյան հաջորդ տարվանից նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ավելացնել: Ինչ կարծիքի եք, արդյոք օրենքի այս նախագիծը «չի վիրավորում» հասարակության աղքատ խավին, որն, ի դեպ, մեր երկրում այնքան էլ քիչ չէ:

 

-Խնդիրը նրանում է, որ մեր պետական կառավարման համակարգը 1991 թվականից միտված չէ որևէ խնդիր լուծելու, որովհետև ունակ էլ չէ: Հետևապես պետք է, պետք չէ, դա, իմ կարծիքով, երկրորդական հարց է:

 

-Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այս նախագիծը համարել են անբարոյականություն`ավելին նրանցից մի քանիսն անգամ միմյանց ԱԺ-ի նիստերի դահլիճից վիրավորեցին, ինչպես կմեկնաբանեք այս հանգամանքը:

 

-Ես ուզում եմ իմանալ, թե մեր այսպես կոչված ընդդիմադիրները ինչին և ում են ընդդիմադիր, ես այս քսան տարին հետևում եմ ու այդպես էլ այդ հարցիս պատասխանը չեմ կարողանում ստանալ: Ահա իմ պատասխանը:

 

Պարոն Մեսրոբյան, ինչ եք կարծում, կընդուվի՞ օրենքի այդ նախագիծը, չնայած, որ այս հարցի շուրջ կան բազմաթիվ տարակարծություններ:

 

-Թող քաղաքական գործիչները գուշակեն, ինձ չի հետաքրքրում, որովհետև ոչ մի որոշում որակական նպատակին չի ուղղված, իսկ դա նշանակում է, որ որ ընդունվի, թե չընդունվի՝ Հայաստանը դատապարտված է չզարգանալու, ավելի շատ անկման:

 

 

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here