տուն Հասարակություն ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա․ Ռեւազյան

ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա․ Ռեւազյան

190
0

Այս պահին ունենք հաստատված ութ նոր ուղղություն, բայց նախատեսում ենք, որ մինչեւ ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի տասից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Ռեւազյանի խոսքով՝ «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել եւս երեքը: Այն  հունվարին 2-ական չվերթեր է իրականացնելու գերմանական ու իտալական 2 ուղղություններով:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: