Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին նշել է, որ Հայաստանի իշխանություններն երբեք Իրանի հետ չեն քննարկել գազի գին, բացի նրանից որ իրականացվել է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակումը: Այս հայտարարությանն ի պատասխան` լրագրողները նշել են, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և մյուս պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Իրանը Հայաստանին պատրաստ է գազ վաճառել 400 ԱՄՆ դոլարով, մինչդեռ դեսպանը կրկին վստահեցրել է, որ նման հարց չի քննարկվել`համենայնդեպս իր հետ: