Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը:
Թեմայի առանցքում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերն էր:
Բանախոսը ներկայացրեց աջակցման չորս ծրագրերը, որոնք հիմնականում աջակցություն են տնտեսվարողներին հետևյալ ուղղություններով`համաֆինանսավորմամբ, վարկերի միջոցով, վերաֆինանսավորմամբ:
Նախարարը ներկայացրեց նաև գյուղատնտեսական միկրովարկերի տրամադրման ընթացակարգը, ինչպես նաև լիզինգի գծով աջակցության ծրագրերը, որոնցով գյուղատնտեսական մեքենաների ձեռք բերման հնարավորություն է ընձեռվում ոլորտի ներկայացուցիչներին:
Նախարարը ներկայացրեց նաև, որ երրորդ միջոցառումով էլ նախատեսվում է աջակցություն ՓՄՁ այն տնտեսվարողներին, ովքեր ունեցել են վարկային բարվոք պատմություն, ինչպես նաև հարկային պարտավորությունների պատշաճ կատարողական:
Ներկայացվեց նաև այս աջակցությունից օգտվողների թվային պատկերն ըստ ոլորտների:
Հայկ Մագոյան