Ռուսաստանի Էլեկտրոստալ քաղաքում ՀՀ երկու քաղաքացի ձերբակալվել է բանկոմատ թալանելու փորձի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկովյան շրջանի ՆԳ վարչությանը։
Նրանք մուտք են գործել պոլիտեխնիակական քոլեջի տարածք՝ չեզոքացնելով երկու կին պահակի՝ փակելով նրանց սենյակներից մեկում, ինչից հետո կոտրել են բանկոմատը, որում եղել է 3.5 մլն ռուբլի։ Կանանցից մեկը հասցրել է սեղմել տագնապի կոճակը, ինչից հետո այստեղ են ժամանել ոստիկանները։ Նշվում է, որ այդ տղամարդիկ նախկինում երկու անգամ դատված են եղել։ Նրանց խմբակային հարձակման մեղադրանք է առաջադրվել։