տուն Տնտեսական ՀՀ եվրապարտատոմսերի մեծ մասը ամերիկացիներն ու անգլիացիներն են գնել

ՀՀ եվրապարտատոմսերի մեծ մասը ամերիկացիներն ու անգլիացիներն են գնել

175
0

ՀՀ արտաքին պարտքը եվրապարտատոմսերի թողարկումից և դրանից ստացված միջոցներով ռուսական վարկը մարելուց հետո կավելավա մոտ 243 մլն դոլարով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով՝ սա էականորեն չի ավելացրել պարտքի բեռը և ՀՀ արտաքին պետական պարտքը շարունակում է մնալ թույլատրելիության սահմաններում՝ ՀՆԱ 37%-ը:

Հիշեցնենք, որ ռուսական 500 մլն դոլարանոց վարկը ձեռք էր բերվել 2009-ին, իսկ 700 մլն դոլար եվրապարտատոմսերի գումարը ամբողջությամբ նստել է մեր կառավարության հաշվին այս տարվա սեպտեմբերի 30-ին: Եվրապարտատոմսերի թողարկումից առաջ հայկական կողմը 1 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդիպել է 60 ներդրողների հետ: 700 մլն դոլարի համար հայտերը 2.7 մլրդ դոլար գումարի չափով են եղել: Ի վերջո մեր պարտատոմսերի 42%-ը ձեռք են բերել ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներկայացուցիչները, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17%-ը մայրցամաքային Եվրոպայի, իսկ մնացածը՝ Ասիայի երկրների ներդրողները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here