տուն Քաղաքական ՀՀ գիտակից հանրությունը պետք է կազմի սեփական «Մագնիտսկու ցուցակը»

ՀՀ գիտակից հանրությունը պետք է կազմի սեփական «Մագնիտսկու ցուցակը»

236
0
Վերջին օրերին տարածվում են տեղեկություններ, որ Արևմուտքում կարող է կազմվել հայ օլիգարխների ցուցակ, որոնց մուտքը կարգելվի ԱՄՆ և Եվրամիություն, ինչպես նաև կարող են նրանց նկատմամբ կիրառվել որոշ տնտեսական պատժամիջոցներ։ Հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որով փաստացի բացառվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, նման ցուցակի կարելի է սպասել։ Նշվում է նաև, որ այդ ցուցակը կարող է չհրապարակել և հանդիսանա ներքին օգտագործման փաստաթուղթ։ Այս պայմաններում, անկախ նրանից, թե գոյություն ունի, կկազմվի այդպիսի ցուցակ, թե ոչ, ովքեր ընդգրկված կլինեն, այն կհրապարակվի, թե ոչ, ներկա աշխարհաքաղաքական զարգացումները հնարավորություն են տալիս ՀՀ գիտակից հանրությանը ձևավորել սեփական «Մագնիտսկու ցուցակը» և ներկայացնել արևմտյան կառավարություններին՝ դրանով իսկ լրացուցիչ ճնշում գործադրելով քրեական, օլիգարխիկ տարրերի վրա։ Սա կարող է դառնալ լուրջ պատժիչ գործիք և որոշակիորեն սանձել նրանց։ Նման ցուցակի կազմում նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի` կապված Վահե Ավետյանի սպանության հետ, որը էական արձագանք չգտավ։ Սակայն ներկայումս ստեղծվել է հարմար իրավիճակ՝  հիշելու  ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարած բոլոր պաշտոնյաներին և օլիգարխներին։
Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here