տուն Լուրեր ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը

ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը

107
0

21

Ինքնուրո՞ւյն է արդյոք  Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ: Նշված հարցի հետ կապված՝ քաղաքագետ, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը մատնանշում է ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը.

«Վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը մեկն է` սեպտեմբերի 3-ը եւ կրկին սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրելուց»:

Մյուս կողմից, ըստ Գիրագոսյանի՝ ՀՀ-ում ամենաարդյունավետն աշխատում են Արտգործնախարարությունը եւ Պաշտպանության նախարարությունը.

«Եկեք ազնիվ լինենք եւ ընդունենք, որ ՀՀ Արտգործնախարարությունը եւ Պաշտպանության նախարարությունը այն գերատեսչություններն են, որոնք իսկապես արդյունավետ աշխատանք են կատարում,- նշում է նա ու շարունակում,- այս իրավիճակում Հայաստանը, զարմանալիորեն, դարձավ ամենակայուն երկիրը տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատությամբ: Հայաստանը մեծ արժեք է ներկայացնում ՌԴ համար, սակայն մեզ անհրաժեշտ է ավելի շատ հարգանք ու համաչափություն ՌԴ կողմից»:

 

Անի Պետրոսյան