տուն Լուրեր ՀՀ Ազգային ժողովում բացվեց ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ

ՀՀ Ազգային ժողովում բացվեց ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ

245
0

photoԴեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին հայ եւ ռուս խորհրդարանականներ, բարձրաստիճան հյուրեր ՌԴ-ից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որտեղ ԱԺ նախագահը կարեւորում է ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը եւ այն հանգամանքը, որ այն տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը արժեւորում է երկու պետությունների պատմական եւ մշակութային կապերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Ողջույնի խոսքում ԱԺ նախագահը համոզմունք է հայտնում, որ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը նոր հանդիպումների ու քննարկումների վայր կդառնա ոչ միայն խորհրդարանականների, այլ նաեւ երկու երկրների հանրության ներկայացուցիչների համար, ինչը, անկասկած, իր ներդրումը կունենա մշակութային եւ հումանիտար կապերի խորացման գործում եւ մշտապես կհարստացվի ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասական գրողների ստեղծագործություններով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չերնովը, ՌԴ Պետական դումայի պատգամավոր, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ՌԴ Պետական դումայի անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Բորիս Ռեզնիկը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here