Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին՝ նշելով, որ առայժմ հստակեցված չեն հանդիպման վայրը և ժամանակը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են պնդել, որպեսզի նման հանդիպում անցկացվի:
ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Araratnews.am-ի խնդրանքով մեկնաբանեց ադրբեջանցի դիվանագետի հայտարարությունը և նշեց հետևյալը.
«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»: